Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. երրորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. երրորդ շաբաթ. tsnndatun.am

Երրորդ շաբաթում կարելի է մոր օրգանիզմում փնտրել հղիության նշանների արտահայտությունները: Արդեն բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդի պատին ամրանալ և օրգանիզմում փոփոխություններ են առաջ գալիս:

Բայց դեռ վաղ է մտածել՝ կլինի՞ դաշտանի ուշացում, բայց արդեն  ժամանակն է սկսել բժշկի նշանակած դոզայով ֆոլաթթվի ընդունումը: Պետք է նաև զգուշանալ մրսածությունից, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և ուժեղ ազդեցության դեղերից:

Պտղի զարգացումը

Անմիջապես բեղմնավորումից հետո դեռևս սաղմը մարդկային ձևեր չի հիշեցնում. նա ընդամենը բջիջների կուտակում է, որը կարելի է տեսնել միայն շատ հզոր խոշորացույցով: Ձվաբջջի և սպերմատոզոիդի միավորման արդյունքում ձևավորվում է զիգոտա՝ բջիջ, որից հետագայում առաջանում են երեխայի օրգանիզմի բոլոր 100 հազար միլիարդավոր բջիջները:

Ձևավորվելով, զիգոտան սկսում է կիսվել և, միաժամանակ, տեղաշարժվել արգանդի փողով դեպի արգանդ: Բեղմնավորման երրորդ օրը այն կազմված է արդեն 16 բջջից, երկու օր անց՝ 250 բջջից: 6-7-րդ օրը այն կսկսի արգանդի լորձաթաղանթի վրա զարգացնել արյունատար անոթներ, որպեսզի դրանց օգնությամբ ապահովվի ապագա երեխայի սնուցումը: Հաջորդ շաբաթից սկսած, աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը էմբրիոնը կսկսի ստանալ մորից:

Մոր վիճակը

Այս էտապում ապագա մայրն արդեն արտահայտված զգում է հղիության նշանները: Որպեսզի հաստատվի դեռևս կասկածվող հղիությունը /այս շրջանում դեղատնային թեստը կարող է սխալ արդյունք տալ/, կինը պետք է շարունակի հետևել բազալ ջերմության ցուցանիշներին. հղիության երրորդ շաբաթվա վերջում այն բարձրանում է մինչև 37 աստիճան, ինչպես լինում է օվուլյացիայի ժամանակ: Եթե ջերմաստիճանի բարձրացում չկա, կարելի է սպասել դաշտանի սկզբին:
 
Հղիության նշանները

Դրանցից հիմնականը դաշտանադադարն է: Սակայն դաշտանի ուշացումը դեռ չի նշանակում, որ հղիությունն սկսված է: Այդ ուշացումը կարող է կապված լինել նաև հորմոնալ խանգարումների, տարբեր հիվանդությունների, անգամ հոգեբանական խնդիրների հետ: Պետք է տեղեկացված լինել, որ լինում են դեպքեր, երբ դաշտանը շարունակվում է հղիության ընթացքում: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնի անբավարարությունն է: Որոշ բժիշկներ դա նորմալ են համարում, իսկ ոմանք պնդում են, որ այս դեպքում առկա է վիժման վտանգ:

Մեծանում են կրծքագեղձերը, դա արտահայտվում է գրեթե անմիջապես բեղմնավորումից հետո: Մեկ շաբաթ անց կինն զգում է տհաճ զգացողություններ կրծքագեղձերի շրջանում՝ բարձրանում է զգայունությունը, լինում է ձգող ցավ և ցավ հպման ժամանակ:

Հաճախ կրծքագեղձերի վրա երակային ցանց է հայտնվում, իսկ մելոնինի ազդեցությամբ սկսում են մգանալ պտուկները: Այս փոփոխությունների պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք մեծացնում են կրծքագեղձերի 15-20 հատվածների ծավալը, դրդում կաթի արտադրության համար պատասխանատու բջիջներն ու ուղիները:

Հաճախակի միզարձակումը հղիության առաջին շաբաթների ընթացքում արտահայտված է լինում, հետո նորմալանում է և կրկին հաճախանում վերջին շրջանում, երբ մեծացած արգանդը ճնշում է միզափամփուշտը: Հղիության առաջին նշաններից են նաև  շուտ հոգնելը, արյան  ճնշման նվազումը և քնկոտությունը: Դրա պատճառներն են՝ պրոգեստերոնի ավելացումը և ամբողջ անոթային համակարգի վերակազմավորումը: Հղիության հիմնական նշաններից է սրտխառնոցը, բայց այն հիմնականում արտահայտվում է հղիության 5-6-րդ շաբաթներից:

Ի՞նչ անել հղիության երրորդ շաբաթում

1.  Կազմել բազալ ջերմաստիճանի գրաֆիկ: Ուղիղ աղիքում սնդիկային կամ էլեկտրոնային թերմոմետրի օգնությամբ չափումը հնարավորություն է տալիս պարզել օվուլյացիան և բեղմնավորման համար բարենպաստ օրերը:

2.  Սկսել ընդունել վիտամին Е և յոդոմարին: Տոկոֆերոլը՝ վիտամին Е-ն, շատ կարևոր է ապագա մոր օրգանիզմի նորմալ գործունեության համար: Նույն կերպ հղիության ընթացքում ավելանում է յոդի պահանջը:

3.  Շարունակել ֆոլաթթվի ընդունումը: Ֆոլաթթուն՝ վիտամին В9, անհրաժեշտ է պլացենտայի նորմալ աշխատանքի համար: Այն օգնում է նաև ապագա երեխայի նյարդային խողովակի ձևավորմանը: Այս վիտամինը խիստ կարևոր է նաև հղիության պլանավորման շրջանում:

Ի՞նչ պետք է իմանալ հղիության 3-րդ շաբաթվա մասին

Ի՞նչ ուտել տօքսիկոզի ժամանակ: Վաղ տօքսիկոզի ամենատարածված ախտանշանը սրտխառնոցն է՝ քիչ արտահայտվածից մինչև շատ արտահայտված: Հաջորդը՝ արթնանալուց անմիջապես հետո` գլխապտույտը: Պետք է մահճակալի կողքին դնել թխվածքաբլիթ, փոքրիկ հացիկներ և ուտել դրանք անկողնուց վեր կենալուց 15-20 րոպե առաջ: Այն կանցկացնի սրտխառնոցը, իսկ գլյուկոզայի ներմուծումը օրգանիզմ էներգիա և ուժ կհաղորդի:

Տոքսիկոզի նշանները կարող են զգացվել նաև օրվա ընթացքում՝ հոտերի նկատմամբ ռեակցիաներով: Եթե հոտերի նկատմամբ զգայունությունը խանգարում է անգամ մի փոքր սնունդ ընդունել, պետք է սեղանին մոտենալ միայն այն ժամանակ, երբ կերակուրներն այլևս տաք չեն և նրանց հոտը գրեթե չի զգացվում:

Չնայած տոքսիկոզի ժամանակ ածխաջրատներով հարուստ մթերքների նկատմամբ հակում է առաջանում, միևնույն է, պետք է ավելի շատ օգտագործել սպիտակուցային սնունդ: Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ և տապակած կերակուրներից, որպեսզի ստամոքս-աղիքային համակարգը նորմալ գործի: Մթերքը պետք է եփել կամ պատրաստել գոլորշու վրա: Լավ մարսողության համար ցանկալի է սնվել փոքր քանակներով և ուտելուց անմիջապես հետո չպառկել:

Սրտխառնոցն անցկացնելու համար պետք է վերահսկել նաև հեղուկների ընդունումը: Պետք է շատ հեղուկ ընդունել, բայց ոչ միանգամից, այլ` կումերով, ամբողջ օրվա ընթացքում: Գերադասելի են ջուրը, բուսական թեյերը,  նանայի և կոճապղպեղի թուրմը /այս թուրմը բնական օգնող միջոց է սրտխառնոցի դեմ/, կոմպոտներ, ջրով նոսրացված հյութեր: Որոշ կանայք իրենց մոտ միշտ պահում են խնձորի, ցիտրուսային մրգերի, չրերի  կամ ընկույզի կտորներ, որպեսզի անցկացնեն հանկարծ ի հայտ եկող սրտխառնոցի նոպաները:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ